Մաթեմատիկայի պատրաստություն Միասնական քննությանը
Շտեմարանի բոլոր առաջադրանքները՝ ըստ թեմաների, յուրաքանչյուրը՝ քայլ առ քայլ լուծումով։ Պարապեք թեմա առ թեմա, հետո ստուգեք ձեզ թեստով՝ ինչպես քննության ժամանակ։
Սկսած 3 000 ֏ / ամիս · առաջին բաժինն ամբողջությամբ անվճար է
Պարապեք թեմա առ թեմա
Առանց բաժանորդագրության բաց է առաջին բաժինը և յուրաքանչյուր բաժնի առաջին հարցը։
Շտեմարան 1
Գլուխ 1 Առաջադրանքներ ընտրովի պատասխաններով
Գլուխ 2 Առաջադրանքներ կարճ պատասխաններով
Գլուխ 3 Առաջադրանքներ պնդումների փունջով
Շտեմարան 2
Գլուխ 1 Առաջադրանքներ ընտրովի պատասխաններով
Գլուխ 2 Առաջադրանքներ կարճ պատասխաններով
Ամեն ինչ՝ մեկ տեղում
Յուրաքանչյուր առաջադրանքի համար՝ հասկանալի լուծում և պատասխան։ Տերմինի վրա սեղմելով՝ կարճ բացատրություն տեղեկատուից։
80 առաջադրանք՝ Ա և Բ մակարդակներ, ժամաչափ և 20-բալանոց գնահատում, ինչպես մաթեմատիկայի միասնական քննության ժամանակ։
Տեսեք, թե որ թեմաներն են թույլ, և պարապեք հենց դրանք։ Առաջընթացը պահվում է ձեր հաշվում։
20bal.am-ը մաթեմատիկայի Միասնական քննությանը պատրաստվելու կայք է։ Առաջադրանքների պայմանները վերցված են պաշտոնական շտեմարանից, իսկ լուծումները պատրաստել է մեր թիմը՝ քայլ առ քայլ։
Ինչպես է աշխատում
- Ընտրեք թեման (բաժինը) և լուծեք առաջադրանքները. պատասխանը ստուգվում է անմիջապես։
- Սխալվելու դեպքում բացվում է լուծումը, իսկ շատ առաջադրանքների համար՝ նաև մանրամասն, քայլ առ քայլ բացատրությունը։
- Տերմինների վրա սեղմելով՝ բացվում է տեղեկատուի հոդվածը՝ բանաձևերով և օրինակներով։
- Առաջընթացը պահվում է ձեր հաշվում. տեսնում եք, թե որ թեմաներն են արդեն անցած, և որտեղ է պետք դեռ պարապել։
Լուծումները
Լուծումները շտեմարանի մաս չեն. դրանք պատրաստված են այս կայքի համար։ Ստուգում ենք, որ պատասխանը ճիշտ լինի, իսկ քայլերը՝ հասկանալի։
Թեստեր քննության ձևաչափով
Երբ պատրաստ եք, գրեք թեստ՝ ինչպես իսկական քննության ժամանակ. 80 առաջադրանք (Ա և Բ մակարդակներ), 180 րոպե, գնահատում 20-բալանոց համակարգով։ Ավարտից հետո կտեսնեք ձեր միավորը, սխալները և յուրաքանչյուր առաջադրանքի լուծումը։
Ում համար է
Դպրոցականների և դիմորդների, ովքեր ուզում են համակարգված պատրաստվել, ինչպես նաև ուսուցիչների և կրկնուսույցների համար, ովքեր փնտրում են պատրաստի առաջադրանքներ՝ մանրամասն լուծումներով։
Պատրա՞ստ եք փորձնական թեստին
Ստուգեք ձեր գիտելիքները իրական քննության պայմաններում։
Բացեք ամբողջ շտեմարանը
Բոլոր բաժինները, հարցերը, լուծումները և թեստերը՝ մեկ բաժանորդագրությամբ։ Վճարում՝ Idram-ով կամ բանկային քարտով։